Ապիլի 10-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Հին Նորքի ճանապարհին զինամթերք է թողել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 209 փամփուշտ, պահունակի պայուսակ` 4 պահունակով` լիցքավորված 5.45 մմ տ/չ ինքնաձիգի 120 փամփուշտով, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 37, 7.62 մմ տ/չ գնդացիրի 85 փամփուշտ, որոնցից 30-ը պահունակով, «Ֆ-1» տիպի 2 նռնակ եւ նռնակի պայթուցիչ ու 1 պահունակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




























