Ապրիլի 10-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետեւ «Մերսեդես-Բենց»-ը բախվել է էլեկտրասյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























