Ապրիլի 10-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, ինչի հետեւանքով կինը մարմնական վնասվածքներով, իսկ վարորդը ինքնազգացողությունը վատանալու պատճառով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























