Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավոր այցով ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը:
Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնավոր այցը կտեւի մեկ օր եւ արդեն վաղը՝ ապրիլի 12-ին նա կվերադառնա Երեւան, իսկ երեկոյան կգլխավորի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը:
Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ Հովհաննիսյանի այցը նախատեսված էր, սակայն չկոնկրետացրեց այցի նպատակները, եւս մեկ անգամ ընդգծելով, որ այն մասնավոր է:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























