Ապրիլի 11-ին գերիների միջազգային  օրն է։ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից անհետ կորած համարվում է մոտ հազար մարդ։ Այս մասին այսօր՝  ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ ՀԿ նախագահ, անհետ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը։

Նա նշեց, որ դեռեւս չի գոհացնում  աճյունների հետ վերադարձման հարցը, քանի որ հակառակորդը չի համաձայնում ընդառաջ գնալ, պատճառաբանում են, թե չգիտեն որտեղ է եւ այլն,  բայց  իրենք գիտեն այդ տեղերը։ Ռիմա Առաքելյանն ասաց, որ լինում են դեպքեր, երբ միջազգային կառույցներն էլ չեն կարողանում որեւէ բան անել, պատճառը Ալիեւ կրտսերն է։

Ռիմա Առաքելյանը նշեց, որ պաշտպանության նախարարությանը կից կա Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողով, որը ղեկավարում է Պնախարարը։ Այդ հանձնաժողովը վերջերս հայտնաբերվել էր 90 հոգի՝ հնարավոր տվյալներով, որոնք ողջ են, տվյալները տվել են Կարմիր խաչին, որն այդ ուղղությամբ աշխատում է։       

Ասուլիսի մյուս բանախոսը՝  անհետ կորած ազատամարտիկ Նորիկ Մուրադյանի որդի Արտաշ Մուրադյանը պատմեց, որ ինքը երեք տարեկան երեխա էր, երբ հայրը կորել է, ոչինչ չի հիշում, միայն նկարներն է տեսել։ Իսկ հայրը Նաիրիի շրջանի կամավորական ջոկատում է եղել, 92 թ հայրենիքի պաշտպանության նպատակով գնացել է  եւ անհետ կորել է Մարտակերտ, Լենինականի շրջանում։ Նա իր գոհունակությունը հայտնեց Կառավարությունից՝ ասելով, որ չի հիշում մի դեպք, երբ դիմի որեւէ հարցով եւ իրեն չօգնեն։

«Միայն հայրական սիրո պակաս ունեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ ուսման եւ զինվորական ծառայության հարցերում եւս արտոնություններ ունեն։։

Ի դեպ, անհետ կորածների ընտանիքների ընտանիքները պետությունից ստանում են թոշակ եւ պատվո վճարները, որոնք պարբերաբար ավելանում են Օրվա առթիվ այսօր հանձնաժողովի անդամները այցելել են Եռաբլուր։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am