Այլընտրանքային ուժը, որ ժողովրդին տանում է իրական փոփոխությունների, եւ որոնց կարիքը ժողովուրդն ունի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Այդ մասին ապրիլի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀկ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երբ իշխող կոալիցիայի մաս չէր, դեմ է քվեարկել նոր կառավարության ծրագրին: Բնականաբար, մենք հանդես ենք եկել նոր օրենսդրական նախաձեռնություններով, որոնք չեն ընդունվել, իսկ ներգրավված հարցերն առ այսօր մնում են անպատասխան»,- նշել է Վահան Բաբայանը:

Նրա խոսքով, ԲՀԿ-ն ոչ մի տեղ չի նահանջել, ընդհակառակը, պատրաստվել է բոլոր այն քայլերին, որոնք այսօր նախաձեռնվում են: «Մայիսի 5-ին որոշվելու է Հայաստանի մայրաքաղաքի ճակատագիրը, երկրի բնակիչների մեծ մասի ճակատագիրը: Երեւանի ավագանու ընտրությունները զուտ կենցաղային չեն, համայնքային կամ տեղական չեն, դրանք քաղաքական ընտրություններ են»,- ընդգծել է պատգամավորը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am