Ռուսաստանի հաշվիչ պալատը խախտումներ է գտել «Վոենտորգ» ԲԲԸ աշխատանքում, որի հետ Պաշտպանության նախարարությունը պայմանագրեր էր կնքել 2011-2012թ. համար սննդի եւ լոգանքի կազմակերպման համար:
Մասնավորապես, պարզվել է, որ «Վոենտորգն» ինքը չի զբաղվել զինվորների սննդի կազմակերպմամբ, այլ դրա համար ընկերություններ է հրավիրել, որոնք համապատասխան մասնագիտացում չեն ունեցել, այլ ստեղծվել են պայմանագրերի կնքումից մի քանի ամիս առաջ: Ընդ որում, բյուջետային միջոցներ ստացած ընկերությունները կապված են եղել միասնական հիմնադիրների միջոցով, որոնց մեջ հիմնականները գրանցված են եղել Սեյշելյան կղզիներում:
Հատկացված միջոցների զգալի մասն ուղղվել է ոչ թե զինվորների սննդին, այլ, օրինակ, գովազդին, մուրհակներ տալուն եւ վեքսելներ գնելուն: «Վոոնտորգի» 9 համակատարող-ընկերությունները գովազդի վրա 2 մլրդ ռուբլի են ծախսել (գումարի 19 տոկոսը):
Այն ժամանակ, երբ «Վոենտորգի» հետ պայմանագրեր են կնքվել, պաշտպանության նախարարը եղել է Անատոլի Սերդյուկովը:



























