Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ ապրիլի 11-ին 395 մլն դրամ հատկացրեց Սեւջուր գետի եւ ստորգետնյա ավազանների սակավաջրության դեմ պայքարելու համար:
Գումարից 365 մլն դրամը կհատկացվի ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին, իսկ 30 մլն դրամ՝ Արմավիրի մարզպետարանին: Գումաները հիմնականում կօգտագործվեն խորքային հորերի փորման նպատակով՝ Ակնալիճ, Գրիբոյեդով, Խորոնք, Երասխահուն, Արտաշար, Եղեգնուտ, Վարդանաշեն համայնքներում:
Խորքային հորերի փորումը նպատակ ունի նվազեցնել Սեւջուրից ջրառը, քանի որ գետը ցամաքում է:



























