Ներկայումս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ մի ընդհանուր բան չունի գործող կառավարության հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, մամուլի ասուլիսում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

«Մեր կուսակցությունն իր անդամներին չի տեսնում ներկա կառավարությունում ոչ թե անձնական կամ մարդկային առումներով, այլ ծրագրային տեսանկյունից, քանի որ ԲՀԿ-ի առաջարկները իրապես տարբերվում են «բարի ցանկությունների հռչակագրից», որը կառավարության ծրագիրն է»,-ասաց պատգամավորը:

Նա նաեւ հավելեց, որ եթե կատարվեն այն փոփոխությունները, որոնց մասին ԲՀԿ-ն բազմիցս խոսել է, եթե փոխվի կառավարության ծրագիրը եւ լինի նոր ծրագիր, նոր բարեփոխումներ, նոր ճանապարհային քարտեզ, թե ինչ ուղիով է զարգանալու Հայաստանն առաջիկա 3-5 տարիներին, այդ ժամանակ կարելի կլինի խոսել իշխող կուսակցության հետ համագործակցության մասին:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am