Սանկտ Պետերբուրգի Սեննիի շուկայում ծեծկռտուքից հետո 378 ներգաղթյալ է ձերբակալվել: Զանգվածային ստուգումներ են կատարվել խմբակային ծեծկռտուքի եւ դրա արդյունքում կատարված սպանության առնչությամբ:

«Պետերբուրգի ոստիկանության եւ միգրացիոն ծառայության աշխատակիցների համատեղ ստուգումների արդյունքում Սանկտ Պետերբուրգի Սեննիի շուկայում 378 մարդ է ձերբակալվել»,- հաղորդել են ՌԴ ՆԳՆ Պետերբուրգի եւ այդ տարածաշրջանի գլխավոր վարչությունից:

Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունքներ: Ընդ որում 330 մարդու ոստիկանություն են տարել միգրացիոն օրենսդրության հետ կապված ստուգումների համար: 26 հոգի պատասխանատվության են ենթարկվել մանր խարդախությունների համար: Բացի այդ, կատարված հանցագործության մեջ մասնակցությունը ճշտելու համար քրեական հետախուզության աշխատակիցների կողմից 19 մարդ է ստուգվում:

Հիշեցնենք, որ Սեննիի շուկայի մոտ զանգվածային ծեծկռտուքի արդյունքում սպանվել է մեկ երիտասարդ` Կաբարդինո Բալկարիայից: