Երեւանում գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով, ապրիլի 12-ին, ժամը 10:00–ից մինչեւ 19:00–ն դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարելի է զանգահարել 1-04 հեռախոսահամարով:



























