Այնքան էլ լավ չէ, երբ երկիրն ապրում է առանց ընդդիմության: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, մամուլի ասուլիսում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում: «Հայաստանի հանրապետական կուսակցությունն այլընտրանք չունի»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ նախագահական ընտրությունների ժամանակ որոշ ազդեցիկ ուժեր՝ ի դեմ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի, հրաժարվել էին ներկայացնել իրենց թեկնածուներին: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ապա այն, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, «ծանրակշիռ ընդդիմադիր ուժ չէ»:
Անդրադառնալով նախագահական ընտրություններում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած քվեներին, քաղաքագետը նշեց, որ նրան չհաջողվեց «փոխարկել իր ստացած ձայները»:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























