Այստ տարվա ապրիլի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է  «Յունիբանկի» նոր` «Գորիս» մարզային մասնաճյուղը, որը շուտով կսկսի հաճախորդների սպասարկումը: Նոր մասնաճյուղի հասցեն է ք.Գորիս, Անկախության 7/4:

Մասնաճյուղը  կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում եւ կոմունալ վճարումների ընդունում:

Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ «Յունիբանկը» Հայաստանի բանկային համակարգում գրավում է առաջատար դիրքերից մեկը: «Գորիս» մասնաճյուղի բացմամբ,  բանկի մասնաճյուղերի քանակը հասավ 44-ի: Առաջիկայում եւս «Յունիբանկը» կշարունակի  մասնաճյուղային ցանցի ընդլայնման աշխատանքները, եւ շուտով նոր մասնաճյուղ կբացի նաեւ Երեւանում:

Նոր մասնաճյուղեր բացելով` «Յունիբանկն» առաջնորդվում է բանկային ծառայությունների  հասանելիության բարձրացման եւ դրանք հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով: