«Յունիբանկը» եւ VEGA խանութների ցանցը, հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունն իրականացվող համատեղ ակցիայի նկատմամբ, երկարաձգել են այն մինչեւ ապրիլի 30-ը: Այդ մասին հայտնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հիշեցնենք, որ ակցիայի շրջանակներում հաճախորդն ապառիկ գնումների դեպքում ազատվում է վարկի 4 ամսվա մարումներից: Նշված ժամանակահատվածում վարկի մարումները հաճախորդի փոխարեն իրականացնում է VEGA խանութների ցանցը:
Ակցիայի շրջանակներում գնումներ կատարելու համար «Յունիբանկն» առաջարկում է վարկեր հետեւյալ պայմաններով. վարկի գումարը` մինչեւ 1 000 000 դրամ, ժամկետը` 36 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան, կանխավճարը` 0%: Եթե պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ:




























