Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ապրիլի 11-ին, պաշտոնական այցով մեկնել է Մոնղոլիա։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետին Մոնղոլիայի մայրաքաղաքի՝ Ուլանբատորի օդանավակայանում դիմավորել է Մողոլիայի վարչապետ Նորովիին Ալթանքհույագը։
Ուլանբատորի Սուքբաատարի հրապարակում Էրդողանի պատվին տեղի է ունեցել զինվորական շքերթ, որից հետո Թուրքիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Չինգիզ խանի արձանին։
Նշենք, որ նույնիսկ թուրք պատմիչներն են շեշտում, որ Չինգիզ խանը բավականին դաժան կոտորածների է ենթարկել թյուրքական բնակչությանը եւ մեծ վնաս հասցրել իսլամական մշակույթին։




























