Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զիջումների գնալու որեւէ պատճառ չունի: Այդ մասին ապրիլի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը`հավելելով, որ նոր կառավարությունը պետք է նշանակվի պետության ղեկավարի կողմից, իսկ նա կարիք չունի փոխելու քաղաքական ղեկավարության ապարատը: Քաղաքագետի խոսքով, կամ էլ իշխանությունները կարող են զիջումների գնալ որպես բարի կամքի դրսեւորում, բայց նման բան սպասել չարժե:
Ինչ վերաբերում է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին եւ հերթական քարոզարշավի ֆոնին հնարավոր գործընթացներին, Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է` Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը լուրջ առավելություն ունի: Խոսելով ներքաղաքական գործընթացների մասին` Իսկանդարյանը նշել է, որ «մինչեւ մայիսի սկիզբ որոշ հանրահավաքներ, մամուլի ասուլիսներ կլինեն, մամուլը հեղեղված կլինի կոնսպիրոլոգիական նյութերով»:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























