Առավելապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում առաջիկա գիշերվա առաջին կեսին եւ վաղը կեսօրից հետո սպասվում է կարճաժամկետ անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը` +20+22 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,
Կոտայքում` գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,
Գեղարքունիքում` գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,
Լոռիում` գիշերը` +3+8, ցերեկը` +13+17,
Տավուշում` գիշերը` +5+10, ցերեկը` +17+20,
Արագածոտնի լեռներում` գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +17+21,
Արարատում` գիշերը` +6+10, ցերեկը` +21+23,
Արմավիրում` գիշերը` +6+10, ցերեկը` +21+23,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +6+10, ցերեկը` +21+23,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +8+11, ցերեկը` +20+24,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +2+5, ցերեկը` +13+16,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +6+9, ցերեկը` +17+22:



























