Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 12-ին, ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին:

ԼՂՀ նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են երկու հայկական պետությունների միջեւ ռազմական շինարարությանը եւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կողմերը նշել են, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման կարեւորագույն նախապայմաններից մեկն է: