Ապրիլի 11-ին, ժամը 23.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող «Գետափ» ռեստորանում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Գետափ» ռեստորանային համալիրին կից շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.55-ին, մարվել` 00.09-ին:

Այրվել են Ա. Հայրապետյանին պատկանող շոգեբաղնիքի փայտե կառուցատարրերը եւ երեսպատումը՝ 60 քմ: