Ապրիլի 11-ին, ժամը 17.41-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի զինվորական կոմիսարիատի պարիսպը փլուզվել է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ պարսպից փլվել է 5 քմ հատված: Տուժածներ չկան: