Այսօր՝ ապրիլի 12-ին, տարբեր լրատվամիջոցներում տեղեկություն է զետեղվել, որ Թբիլիսի-Լեսելիձե ավտոմայրուղու «Ռուիս» թունելում այրվում է Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող բեռնատարը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով հաղորդել է, որ նախնական տվյալներով հրդեհը մեկուսացված է:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարներ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել էր Երեւանից Փոթի ուղեւորվող «IAI 353» մակնիշի բեռնատարի վարորդի խցիկում (վարորդ Վրաստանի քաղաքացի Ռուխաձե Մալխաս): Տուժածներ չկան: Մասամբ այրվել է բեռնատարի խցիկը: