Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշման գործառույթներ եւ մանրածախ առուվաճառք իրականացնող 15 անհատ ձեռներեցներ ենթարկվել են վարչական տույժի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից;
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության՝ տուգանվածները գործել են հետեւյալ հասցեներում՝ Խորենացի 33, Խորենացի 24, Խորենացի 43, Խորենացի 27:
Խորենացի 24 եւ 33 հասցեում, ինչպես հայտնի է, գտնվում է «Ոսկու աշխարհ» ոսկու տոնավաճառը: Խորենացի 43 հասցեում, ըստ երեւույթին, գտնվում է «Այրարատ» տոնավաճառի ներքնահարկի ոսկու տոնավաճառը:
Անհատ ձեռներեցներին հիմանակնում տուգանել են ապրանքներն առանց տարբերանիշի իրացնելու համար (յուրաքանչյուրը՝ 50 հազ. դրամ): Երկու ձեռներեց տուգանվել է երրորդ դասի հարգորոշման եւ հագադրոշմման կշեռք օգտագործելու համար (100 հազ. դրամ), այնինչ պարտավոր են օգտագործել առաջին կարգի առավել բարձր ճշգրտության կշեռքներ:




























