Ապրիլի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երեւան-Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին` Նոր Խարբերդ գյուղի մոտ, «ՎԱԶ-2102»  մակնիշի ավտոմեքենան  դուրս  է եկել ճանապարհից եւ ընկել աջ կողմում գտնվող առուն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվել է, որ վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում:

Կատարվում է քննություն: