Ապրիլի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երեւան-Արտաշատ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար  են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Օպել Օմեգա»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: