Ապրիլի 11-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Երեւանի  Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42 շենքի մոտ իրար են բախվել երկու «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել»-ներից մեկի վարորդը եւ 2 ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: