ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է իր բոլոր քաղաքական ընդդիմախոսներին վերաբնակեցնել այլ մոլորակում: Առաջարկը հնչել է Տիեզերագնացության օրը:

Նա առաջարկել է տիեզերք ուղարկել ընդդիմության համակարգող խորհրդի անդամ, Ժողովրդական ազատություն կուսակցության առաջնորդ Բորիս Նեմցովին, ակտիվիստ Ալեքսեյ Նավալնուն եւ «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովին, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»: «Թող նրանք չարություն անեն այլ մոլորակում»,- ասել է Ժիրինովսկին:

Մեկ այլ ընդդիմադիրի` «Այլ Ռուսաստան» շարժման առաջնորդ Էդուարդ Լիմոնովի համար Ժիրինովսկին պատրաստ է բարեգթություն դրսեւորել եւ տուգանք վճարել, որ «իր նախկին ստաժորը շատ չտանջվի»:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Լիմոնովին ձերբակալել էին Տրիումֆալնայա հրապարակում չարտոնված հանրահավաքի համար: