Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ավտոբուսով է երթեւեկում, ինչը հարուցում է ուղեւորների զարմանքը: Այս մասին, այսօր` ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ինքը՝ Դավիթ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ուղեւորներն անակնկալի են գալիս իր ներկայությունից եւ հարցնում, թե որտեղ են իր ջիպերը, ինչին ի պատասխան ինքն ասում է, թե ընդօրինակում է անգլիական քաղաքական մշակույթը, մասնավորապես Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնին:

Դավիթ Հակոբյանը մյուս քաղաքական գործիչներին եւս խորհուրդ տվեց, որ ապրեն ժողովրդի հոգսերով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am