Վրաստանի եկամուտների ծառայության աշխատակիցները վրաց-թուրքական սահմանային Սարփիի անձակետում ձերբակալել են Հայաստանի մի քաղաքացու՝ արգելված «Տրամադոլ» դեղամիջոց երկիր մտցնելու կասկածանքով:

«Խուզարկության արդյունքում հայաստանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է «Տրամադոլի» 180 դեղահաբ, որը թմրանյութ է պարունակում»,-ասված է Վրաստանի եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է այսօր՝ ապրիլի 12-ին:

Ըստ «Նովոստի Գռուզիայի», Հայաստանի քաղաքացուն հանձնել են քրեական ոստիկանության դեպարտամենտին: