«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 12-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարի նկատմամբ պահանջարկը, ինչպես եւ երեկ, ձեւավորվել 1դոլար/417 դրամ փոխարժեքով, սակայն առաջարկի նվազագույն գինը կազմել է 1 դոլար/417,5 դրամ:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը երեկվա համեմատ էժանացել է 1 դրամով: Դոլարի առքի փոխարժեքը փոխանակման կետերի զգալի մասում ընկել է մինչեւ 415 դրամ,  վաճառքի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում 418 դրամ է:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր առավոտյան ամրապնդվել է  դոլարի նկատմամբ եւ կայունացել 1.312 դոլարի մոտ: Այսօր Դուբլինում Եվրոյի գոտու ֆինանսների նախարարները կքննարկեն Իռլանդիայի եւ Պորտուգալիայի վարկերի երկարաձգման հարցը, առավել հավանական է համարվում, որ այդ երկրները աջակցություն կստանան:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 30.9308 ռուբլի: Դոլարը փոքր-ինչ ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: