Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում ամենից շատ կանայք ընդգրկվել են «Առաքելություն»  կուսակցության ցուցակում:

Այդ կուսակցության 29 հոգուց բաղկացած համամասնական ցուցակում ներկայացված է 8 կին, որը կազմում է 28 տոկոսը: «Օրինաց երկիր» կուսակցության 105 հոգանոց ցուցակում ընդգրկված է 28 կին, դա կազմում է ցուցակի 27 տոկոսը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 194 հոգանոց ցուցակում ընդգրկված է 48 կին` 25 տոկոս: «Բարեւ Երեւան» դաշինքի համամասնական ցուցակի 25 տոկոսը եւս կանայք են, այստեղ 64 հոգուց 16-ն է կին: Հայ ազգային կոնգրեսի 45 հոգանոց ցուցակում կա 11 կին` 24 տոկոս, ՀՅԴ-ի 65 հոգանոց ցուցակում` 13 կին` 20 տոկոս եւ ՀՀԿ-ի 195 հոգանոց ցուցակում 38 կին` 19 տոկոս:

Նշենք, որ այս ինֆոգրաֆիկան պատրաստված է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» նախագծի կողմից: