2009 թվականից Հայաստանում չբնակվող, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի կազմից 2012թ. փետրվարից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը ապրիլի 6-ին Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` ապրիլի 8-ին, հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության՝ «Սիվիլիթասի» գործի շրջանակներում:

«Սիվիլիթասի» տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «ապրիլի 11-ին Վահե Աղաբեկյանցը ներկայացել է ԱԱԾ հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ քննիչը հետաքրքրվել է դեռ  2001թ.-ին Հայաստանի ԱԳՆ-ում  իրականացված ծրագրերից (Վահե Աղաբեկյանցը 1998-2008 թթ. եղել է ՀՀ արտգործնախարարի խորհրդականը կամավորության սկզբունքով), ինչպես նաեւ «Սիվիլիթաս» հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաների լվացման եւ բենզինի բաշխման մանրամասներից: Հարցեր են հնչել նաեւ, այսպես կոչված, «փողերի լվացման» վերաբերյալ»: