Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2012 թվականին վաստակել է 5,79 մլն ռուբլի (մոտ 193 հազար դոլար): Նման տվյալներ են հրապարակված ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցների եկամուտների մասին հայտարարագրում:

Ռուսաստանի նախագահն ունի հողատարածք, երկու բնակարան, ավտոտնակ, երեք ավտոմեքենա եւ կցասայլակ: Նախագահի կինը 2012-ին վաստակել է ավելի քան 120 հազար ռուբլի: 2011-ինՎլադիմիր Պուտինի եկամուտը կազմել է 3,661 մլն ռուբլի:

ՌԴ կառավարության անդամների եկամուտների հայտարարագրի համաձայն, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը 2012-ին վաստակել է 5,814 մլն ռուբլի (մոտ 193 800 դոլար): Նա ունի բնակարան, հողատարածք եւ երկու ավտոմեքենա: Մեդվեդեւի կինը 2012-ին վաստակել է 443 հազար դոլար: 2011-ին Դմիտրի Մեդվեդեւի եկամուտը կազմել է 3,371 մլն ռուբլի:

Կրեմլի աշխատակազմում 2012-ին բոլորից շատ վաստակել է նախագահի օգնական Յուրի Տրուտնեւը: Նրա եկամուտը այդ ժամանակահատվածում կազմել է 210,61 մլն ռուբլի (մոտ 7 մլն դոլար):
Կառավարության կազմում բոլորից հարուստ պաշտոնյան եղել է փոխվարչապետ Իգոր Շուվալովը: 2012-ին նա ստացել է 226,386 մլն ռուբլի (մոտ 7,5 մլն դոլար) եկամուտ: