Իսպանական Լինարես քաղաքում ընթացող շախմատի գերմրցաշարում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն արդեն 8-րդ պարտիան է ավարտում ոչ-ոքի հաշվով:

8-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վեսելին Թոփալովի հետ: Մյուս պարտիաներում Ալեքսանդր Գրիշչուկը հաղթանակ է տարել ադրբեջանցի Վուղար Հաշիմովի նկատմամբ, իսկ Ֆրանսիսկո Վալեխո Պոնս-Բորիս Գելֆանդ մրցամարտն ավարտվել է ոչ-ոքի հաշվով:

9-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Թոփալովը: 2-րդը Գրիշչուկն է՝ 4,5 միավորով, իսկ Արոնյանը՝ 4 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Հաշիմովն ու Գելֆանդը 3,5-ական միավորով կիսում են 4-5-րդ տեղերը, իսկ աղյուսակը 3 միավորով եզրափակում է Վալյեխո Պոնսը: