Կրասնոդարում դատարանը վարորդական իրավունքից կես տարով զրկել է Աննա Մինոսյանին, ով Porsche-ը կայանել էր հանդիպակաց կողմում, իսկ հետո սկսել էր աղմկել։ Նրան մեղավոր են ճանաչել վարչական խախտում կատարելու մեջ՝ նա դուրս էր եկել հանդիպակաց ուղի։ Կես տարով վարորդական իրավունքից զրկելը տվյալ հոդվածով առավելագույն պատիժն է:
Ընդ որում, ինչպես հաղորդում է ՆՏՎ-ն, խախտողն անձամբ դատարան չի ներկայացել։
Հիշեցնենք, որ Աննա Մինոսյանն այս տարվա մարտին իր սեւ Porsche-ը Կրասնոդարի կենտրոնում կայանել էր հանդիպակաց գոտում, իսկ վրա հասած ՃՈ տեսուչներին ու «Կուբանի նորությունների թերթ»-ի լրագրողին՝ հայհոյել։ Վարորդ աղջիկը՝ սպառնալով «դատախազության աշխատակից հորով, ՏՀՊԲ-ի աշխատակից եղբորով եւ իր՝ Տկաչովի տրանսպորտային ձեռնարկության աշխատակից լինելով», կազմված արձանագրությունը ստորագրելուց առաջ տղամարդկանց հասցեին կոպիտ հայհոյանքներ էր տեղացել։




























