Երեւանի «Փյունիկի» եւ Զամբիայի հավաքականի պաշտպան Էմանուել Մբոլան Աֆրիկայի Գավաթի խաղարկության ավարտից հետո ստուգատեսի է մեկնել անգլիական «Տոտենհեմ»: Ինչպես հաղորդում է Armfootball.com-ը, վկայակոչելով զամբիական լրատվամիջոցները, բացի լոնդոնյան ակումբից՝ 16-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում են նաեւ անգլիական պրեմիեր-լիգայի երկու թիմեր:
Նշենք, որ Մբոլան պարտավոր էր վերադառնալ «Փյունիկ» Գավաթի խաղարկությունից անմիջապես հետո, սակայն մայրաքաղաքի թիմը մնաց սպասելով: «Փյունիկի» ղեկավարությունը մտադիր է նրա նկատմամբ տուգանային պատժամիջոցներ կիրառել:




























