«Հյուսիսային Կովկասի առողջարաններ» պետընկերության նախկին գլխավոր տնօրեն Ահմեդ Բիլալովը, ով Գերմանիայում բուժվում էր, հոսպիտալացվել է ծանր մետաղից, ենթադրաբար, սնդիկից թունավորումով:
Բալիլովի հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ նրա մոտ սահմանվածից չորս անգամ բարձր է եղել մկնդեղի, սնդիկի եւ մոլիբդենի պարունակությունը: Նշվել է, որ սնդիկով թունավորվածությունը գիտականապես հիմնավորվել է:
Նշենք, որ մարտի 11 –ին «Իզվեստիան» տեղեկացրել էր, որ Վլադիմիր Պուտինի կողմից քննադատության ենթարկվելուց եւ գլխավոր դատախազության կողմից պահանջների ներկայացումից հետո Բալիլովը մեկնել էր Գերմանիա բուժման: Պուտինը նրան քննադատության էր ենթարկել Սոչիի օլիմպիական օբյեկտների շինարարության դանդաղ տեմպի համար: Հաշվիչ պալատի ստուգումներից հետո նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել:




























