Փետրվարի 21-ից 23-ը Երեւանի Օլիմպիական ռեզերվի պետական մարզական քոլեջում անցկացվել է Հայաստանի ծանր ատլետիկայի առաջնությունը։

Աղջիկների առաջնությունում չեմպիոններ են դարձել Իզաբելլա Յալյանը (53կգ քաշային կարգում), Էլեն Գրիգորյանը (58կգ քաշային կարգում ), Ալլա Սամվելյանը (63 կգ քաշային կարգում), Քրիստինե Պետրոսյանը (69կգ քաշային կարգում), Մելինե Դալուզյանը (75կգքաշային կարգում) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75կգ քաշային կարգում)։

Տղաների առաջնությունում չեմպիոնի տիտղոսին են արժանացել Մայիս Թաթոսյանը, (56կգ քաշային կարգում), Վանիկ Ավետիսյանը (62կգ քաշային կարգում ), Դավիթ Մուրադյանը (69կգ քաշային կարգում), Աղասի Աղասյանը (77կգ քաշային կարգում) եւ Գեւորգ Պողոսյանը (85կգ քաշային կարգում)։