Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատմության ընթացքում առաջին անգամ թույլատրել են մասնավոր դպրոցների աշակերտուհիներին զբաղվել սպորտով: Երկրում բազմաթիվ մասնավոր դպրոցներ իրենց աշակերտուհիներին արդեն ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն են ընձեռել, հայտնում է BBC-ն:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, թե կառավարությունն այդկերպ ցանկանում է տեսնել հասարակության արձագանքը նորարարությանը, որպեսզի ապագայում ֆիզկուլտուրա մտցնի նաեւ պետական դպրոցներում:

Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում առաջին անգամ Սաուդյան թիմում երկու կին կար: