«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ կազմակերպում են Հայաստանի երիտասարդ գիտնականների արագ շախմատի սիրողական առաջնություն:
Առաջնության բացումը տեղի կունենա մայիսի 11-ին ժ. 10:00-ին:
Առաջնությանը մասնակցելու են շուրջ 30 երիտասարդ գիտաշխատողները, դասախոսներ, լաբորանտները, ասպիրանտները եւ երիտասարդական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները: Առաջնությունը անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 7 փուլով: Հաղթողները կարժանան պարգեւների եւ պատվոգրերի:




























