Տվյալ պահին Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ընթացքում ԼՂՀ սահմանի որեւէ խախտում չի արձանագրվել: Այս մասին հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարարություն մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանում զանգվածային զորավարժությունների անցկացումը:
«Խախտումներ չեն արձանագրվել: Ինչ վերաբերում է բուն զորավարժություններին, ապա դա նրանց ներքին գործն է»,-նշեց Սենոր Հասրաթյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Ադրբեջանի զինված ուժերը շփման գոծում հերթական լայնամասշտաբ զորավարժություններն են անցկացնում: Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ շաբաթվա վերջ, դրանք անցկացվում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հրամանատարությամբ:




























