Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում հարձակում է իրականացվել երկու հայերի վրա, նրանցից մեկը սպանվել է, մյուսը գտնվում է ծանր վիճակում: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12 -ին, Կիսլովոդսկի  «Կավկազ» առողջարանի մոտ: Անձը չպարզված հանցագործը  Քամալյան Վ. Լ-ին կտրող-ծակող առարկայով կրծքի շրջանում չորս հարված է հասցրել, որից նա նույն օրը մահացել է կենտրոնական քաղաքային հիվանդանոցում: Անհայտ անձը նույն առարկայով հարվածներ է հասցրել Բաղդասարյան Ա. Յու-ին, սակայն նրան ժամանակին բժշկական օգնություն է ցուցաբերվել, եւ չարագործը չի կարողացել իր ծրագրերն իրականացնել:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, նշված փաստով հարուցվել է քրեական գործ: Ներկայումս իրականացվում է նախաքննություն  եւ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ` հանցագործի անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ: