Վրացի պատգամավոր Գիվի Թարգամաձեն, որին ռուսական հատուկ ծառայությունները «Բալոտնայայի անկարգությունների» գաղափարաբան էին անվանել, պատրաստվում է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ անօրինական հետապնդումների համար, հայտնում է «Գռուզիա Online»-ը:

Հիշեցնենք, փետրվարին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Թարգամաձեն ռուսաստանցի մի քանի ընդդիմադիրների հետ մեղադրվում է Ռուսաստանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: ՌԴ ՆԳՆ-ն վրացի քաղաքական գործչի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել:

Գիվի Թարգամաձեն գտնվում էր Լիտվայում, որը հրաժարվել էր նրան Ռուսաստան արտահանձնելուց, Ինտերպոլն էլ հրաժարվել էր ձերբակալելուց, քանի որ հետապնդումը համարել էր քաղաքական: Օրերս քաղաքական գործիչը վերադարձել էր Վրաստան: