Մայիսի 14-ին, Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի տնակներից մեկում բռնկված հրդեհը դիտավորյալ է եղել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 21.58-ին ԱԻՆ մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի 5-4 թիվ 1/21 տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.15-ին, մարվել՝ 22.44-ին: Այրվել է Սամվել Հովհաննիսյանին պատկանող տնակի դուռը եւ առաստաղը՝ 10 քմ: Անմիջապես դեպքի վայր է ժամանել նաեւ ոստիկանության Վանաձոր բաժնի Բազումի բաժանմունքի իրավապահները՝ բաժանմունքի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ:
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ Սամվել Հովհաննիսյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, առավոտյան ծեծի է ենթարկել իր կնոջը, ապա արդեն երեկոյան հրկիզել բնակարանը: Դեպքի պահին բնակարանում մարդ չի եղել: Այս տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանության Բազումի բաժանմունքից: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հայտնում է, որ Սամվել Հովհաննիսյանն արդեն այսօր առավոտյան ինքնասպանության փորձ է կատարել, իրեն նետելով գետը:
Մանրամասներն՝առաջիկայում:




























