Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մայիսի 15-16-ին կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:




























