Վրաստանում 27 մարդ է ձերբակալվել, որոնք առնչություն ունեն «քրեական աշխարհի» հետ: Ձերբակալությունների մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: Կասկածյալների թվում են նրանք, որոնք վերջերս համաներմամբ ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ Վրաստանի նոր կառավարությունը մասշտաբային համաներում էր հայտարարել 2012-ի վերջին:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, հատուկ գործողությունը անցկացվել է Թբիլիսիում, Մարթվիլիում եւ Քութայիսիում, ձերբակալվածներին տեղափոխել են Թբիլիսի:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ գործողության անցկացումը կապված է երկրում քրեական իրավիճակի բարդացման, կողոպուտների ու գողությունների թվի աճի հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանում քրեական պատասխանատվություն է նախատեսված «օրենքով գողի» կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ քրեական հեղինակությունների հետ կապեր ունենալու համար:
Վերջին համաներմամբ ազատ էին արձակվել 6 «օրենքով գողեր, նրանց առաջարկվել էր լքել երկիրը 24 ժամվա ընթացքում, ինչին նրանք համաձայնել էին:




























