Այսօր՝մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Լոռիի թղթակիցը, ժամը 08:30-ի սահմաններում Երեւան քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Սարգսյանը, վարելով «Mitsubishi Pajero» մակնիշի 35 LD 362 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 120-րդ կմ-ում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել ճանապարհի բաժանարար պատնեշին ու գլխիվայր շրջվել:

Վթարի հետեւանքով Կարեն Սարգսյանը եւ ուղեւոր, 34-ամյա Գեւորգ Հակոբյանը տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: Ըստ տեղեկությունների, վարորդը աշխատում է  ՀՀ ՊՆ զորամասերից մեկում որպես հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, կոչումով մայոր է, իսկ ուղեւորը նույն զորամասում դասակի հրամանատար է:  Վթարի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկաններն ու ռազմական ոստիկանության աշխատակիցները: