Բաղդադում մայիսի 14-ին հարձակումներ են գործել  գինու խանութների վրա: Զոհվել է 12 մարդ:

Հարձակման են ենթարկվել Բաղդադի՝ հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերի ալկոհոլ վաճառող նվազագույնը ինը առեւտրային կետեր: Ոստիկանության աղբյուրը Reuters-ին պատմել է, որ գրոհայինները խանութներին են մոտեցել չորս ավտոմեքենաներով եւ խլացուցիչներով ատրճանակներով գնդակահարել մարդկանց:

Ինը այցելու եւ երեք խանութի տերեր զոհվել են, եւս երեք մարդ ծանր վնասվածքներ է ստացել:

 NEWSru.com-ը նշում է, որ Սադամ Հուսեյնի օրոք Իրաքում պաշտոնապես թույլատրված էր ալկոհոլի վաճառքը: Սակայն նրա վարչակարգի տապալումից հետո երկրում ակտիվացել են արմատական իսլամիստները, ինչի հետեւանքով ալկոհոլ վաճառող խանութները հաճախ են նրանց հարձակումների թիրախ դառնում: