Հայաստանում ամուսնությունների եւ ամուսնալուծությունների հավասարակշռությունը դեպի վատն է գնում: Այս մասին այսօր` մայիսի 15-ին, լրագրողներին հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նա նշել է, որ 2013թ. առաջին եռամսյակում գրանցվել է 4591 ամուսնություն եւ 897 ամուսնալուծություն:
2011թ. բնակչության մարդահամարի տվյալներով Հայաստանում հաշվվել էր 763 600 տնային տնտեսություն` 2001թ. 779 400-ի համեմատ: Խոսելով ամուսնություններ գրանցելու եւ ամուսնալուծվելու միտումների մասին` նա նշել է, որ 2012թ. առաջին եռամսյակի համեմատութամբ ամուսնությունների թիվը նվազել է 1,6%-ով, ամուսնալուծություններինն ավելացել է 11,5%-ով:




























