12-ամյա կրթության անցնելու եւ ավագ դպրոցներ ստեղծելու որոշումը, որ կայացվելէ դեռ 2005 թվականին, լիովին ճիշտ էր: Այդ մասին մայիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը միաժամանակ խոստովանել է, որ ավագ դպրոցների գործունեության համար դեռ կան խոչընդոտներ, եւ դա առաջին հերթին դֆինանսավորման, նաեւ հանրային անվստահության խնդիրներն են:
Աշոտյանը հավաստիացրել է, որ վերջին տարիներին զգալի հեշտացել է բուհ ընդունվելու գործընթացը : «Այսօրվա դրությամբ ավելի հեշտ է ընդունվել բուհեր: Ավելացել են տեղերը, համակարգն ավելի թափանցիկ է դարձել, քննությունների արդյունքները կանխատեսելի են` շնորհիվ հարցաշարերի»,- ասել է նա` հավելելով, թե կարելի է բուհ ընդունվել ավագ դպրոցում ստացած կրթության շնորհիվ: Ըստ նրա, հետազոտությունները ցույց են տվել, որ աշակերտների 2/3-ը կրկնուսույցների կարիք չունեն:
Հարցը, թե արդյոք խոսքը միայն վճարո՞վի տեղերի ավելացման մասին է` անվճար տեղերի կտրուկ կրճատման հետ միաժամանակ, Աշոտյանը շրջանցեց:




























