Առաջիկա գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ` կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը զգալիորեն չի փոխվի:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ, որը կուղեկցվի քամու ուժգնացմամբ` 18-23մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, ցերեկը` +21+23 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +2+7, ցերեկը` +14+18,
Կոտայքում` գիշերը` +2+7, ցերեկը` +14+18,
Գեղարքունիքում` գիշերը` +2+7, ցերեկը` +14+18,
Լոռիում` գիշերը` +6+9, ցերեկը` +16+19,
Տավուշում` գիշերը` +8+13, ցերեկը` +17+21,
Արագածոտնի լեռներում` գիշերը` + 2+7, ցերեկը` +14+18,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +8+12, ցերեկը` +18+22,
Արարատում` գիշերը` +9+12, ցերեկը` +19+23,
Արմավիրում` գիշերը` +9+12, ցերեկը` +19+23,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +2+7, ցերեկը` +14+18,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +9+12, ցերեկը` +19+23,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +8+13, ցերեկը` +22+26,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +6+10, ցերեկը` +14+18,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +7+11, ցերեկը` +20+23:




























